Բլինկենը Ղազախստանի ԱԳ նախարարի հետ քննարկել է հանրապետությունում տիրող իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Ղազախստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Մուխտար Տլեուբերդիի հետ հեռախոսազրույցում քննարկել է հանրապետությունում տիրող իրավիճակը: Ինչպես զրույցի ավարտին նշել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը, ամերիկյան դիվանագիտության ղեկավարը հայտարարել է Ղազախստանում ԱՄՆ-ի սահմանադրական ինստիտուտների և ԶԼՄ-ների ազատության աջակցության մասին, կոչ է արել իրավիճակի խաղաղ կարգավորմանը:
Բացի այդ, Բլինկենը բարձրացրել է Եվրոպայում կայունության աջակցության գերակա կարևորության թեման, ներառյալ Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցությունը։
Կարծիքներ