Եվրահանձնաժողովի ղեկավարը բարձր է գնահատել կլիմայական համաժողովի արդյունքները

Եվրահանձնաժողովի ղեկավարը բարձր է գնահատել կլիմայական համաժողովի արդյունքները

Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (COP26) Կողմերի 26-րդ համաժողովի ավարտին ընդունված համաձայնագիրը «ճիշտ ուղղությամբ քայլ» է անվանել։ Այս մասին շաբաթ օրը հայտարարվել է ԵՀ կայքում :

ԵՀ ղեկավարն ասել է, որ մասնակից երկրները որոշակի առաջընթաց են գրանցել կլիմայի համաժողովի օրակարգային հարցերի շուրջ։ «COP26-ը հստակ ազդանշան է ուղարկում, որ հանածո վառելիքի սուբսիդավորման և ածխի անսահմանափակ արդյունահանման ժամանակն ավարտվել է», - ասվում է հայտարարության մեջ:

Ֆոն դեր Լեյենը կրկնեց իր կոչը համաշխարհային հանրությանը պատասխանատվություն ստանձնելու ածխածնի արտանետումների կրճատման համար: «ԵՄ-ում մինչև 2030 թվականը մենք կնվազեցնենք արտանետումները առնվազն 55%-ով:  Եվ մենք կշարունակենք աջակցել մեր գործընկերներին՝ արագացնելու իրենց կլիմայական անցումը»,- եզրափակեց նա իր ելույթը:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում