Շարունակվում են ՌԴ առաջատար բժիշկների այցերը Արցախ

Շարունակվում են ՌԴ առաջատար բժիշկների այցերը Արցախ

Շարունակվում են Ռուսաստանի Դաշնությունից առաջատար բժիշկների այցերը Արցախ՝ ԱՀ առողջապահության նախարարության և «ՎԻՎԱ» բարեգործական հիմնադրամի (Благотворительный фонд «ВИВА») համագործակցության շրջանակներում:

Հուլիսի 14-ից 21-ը ընկած ժամանակահատվածում Մոսկվայի թիվ 52 կլինիկական հիվանդանոցի անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Զինա Մարությանը Հանրապետական բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքի մասնագետների հետ մեկտեղ ցուցաբերել է համապատասխան բժշկական մասնագիտական օգնություն:

Մոսկվայի Ն.Վ. Սկլիֆոսովսկու անվան շտապօգնության գիտահետազոտական ինստիտուտի մանկաբարձ-գինեկոլոգ Նարինե Ավանեսյանը երկու շաբաթ ժամանակահատվածով իր մասնագիտական աջակցություն է ցուցաբերել Արցախի բնակչությանը «Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Էնդոկրինոլոգ Արմինե Կազարյանը Արցախի մասնագետների հետ համատեղ հուլիսի 19-ից օգոստոսի 6-ը ԱՀ առողջապահության նախարարության Հանրապետական բժշկական կենտրոնի պոլիկլինիկական բաժանմունքում իրականացնում է քաղաքացիների հետազոտություններ և խորհրդատվություններ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում