Դատավորի հանդեպ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ն կքննի դռնփակ կարգով

Դատավորի հանդեպ կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդությունը ԲԴԽ-ն կքննի դռնփակ կարգով

Բարձրագույն դատական խորհրդում այսօր՝ օգոստոսի 19-ին, մեկնարկել է Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մանուկ Մարգարյանի նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու վերաբերյալ միջնորդության քննությունը։

Վարույթ հարուցելու միջնորդությունը ԲԴԽ-ին է ներկայացրել Դատավորների ընդհանուր ժողովի Էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը՝ հիմք ընդունելով քաղաքացիական գործով պատասխանող Ա․ Մանուկյանի ներկայացուցիչ Տ․Ղազարյանի ներկայացրած հաղորդումը։

Նիստի մեկնարկին դատավոր Մանուկ Մարգարյանի  ներկայացուցիչը Խորհրդին միջնորդել է գործի քննությունը անցկացնել դռնփակ կարգով, քանի որ ներկայացվելու են երեխային առնչվող եւ ընտանեկան հարաբերություններին վերաբերող անհատական, անձնական տվյալներ։

Բարձրագույն դատական խորհուրդը ներկայացված միջնորդությունը բավարարել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում