Բելառուսը Լիտվային մեղադրել Է օդային տարածությունը խախտելու մեջ
Լիտվան փորձել Է խախտել Բելառուսի օդային տարածությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հանրապետության պաշտպանության նախարարությունը հաղորդել Է իր Telegram-ալիքում:
Օգոստոսի 23-ի երեկոյան Բելառուսի ռազմաօդային ուժերի հերթապահ ուժերը եւ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները «սադրանք» են կանխարգելել Օշմյանսկի շրջանի Վոլկովիշչինա բնակավայրի շրջանում. սահմանակից տարածքից արձակվել Է ութ օդապարիկներից բաղկացած զոնդ՝ հակապետական խորհրդանշանով, ճշտել են գերատեսչությունում:
Նախարարությունում հավելել են, որ Rh-24 ուղղաթիռների անձնակազմի գործողությունների շնորհիվ օդապարիկներին ոչնչացրել են առանց զենքի կիրառման: Միջադեպի մասին տեղեկատվությունն ուղարկել են ԱԳ նախարարություն՝ «լիտվական կողմին նոտա պատրաստելու համար»:
Ավելի վաղ Բելառուսի պաշտպանության նախարարությունը հայտնել Էր երկրի սահմանի մոտ օտարերկրյա ինքնաթիռների աճող ակտիվության մասին: Դրան ի պատասխան, Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ հանրապետությունը պետական սահմանը խախտողներին կհակազդի առանց նախազգուշացման, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ