Հայկ Մարտիրոսյանը՝ կայծակնային շախմատի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
Գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը բրոնզե մեդալ է նվաճել Ղազախստանի Ալմաթի քաղաքում անցկացված կայծակնային շախմատի (բլից) աշխարհի առաջնությունում:
Առաջնության 21 տուրերի արդյունքում հայ գրոսմայստերը ԱՄՆ ներկայացուցիչ Նակամուրա Հիկարուի հետ վաստակել է 15 միավոր և կիսել է 2-3-րդ տեղերը։ Հայկ Մարտիրոսյանը լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է երրորդ հորիզոնականը։ Մարտիրոսյանը կպարգևատրվի 40 հազար դոլարով:
Աշխարհի չեմպիոնի կոչումը կարիերայում 6-րդ անգամ նվաճել է նորվեգացի Մագնուս Կառլսենը, որն օրեր առաջ հաղթել էր նաև արագ շախմատի աշխարհի առաջնությունում։ Կառլսենը վաստակել է 16 միավոր։
Հայաստանի մյուս ներկայացուցիչները գրանցել են հետևյալ արդյունքները՝
Զավեն Անդրիասյան՝ 12,5 միավոր (32-րդ տեղ),
Տիգրան Պետրոսյան՝ 12,5 (33-րդ տեղ),
Շանթ Սարգսյան՝ 12,5 (38-րդ տեղ),
Գաբրիել Սարգսյան՝ 11,5 (59-րդ տեղ),
Սամվել Տեր-Սահակյան՝ 11,5 (64-րդ տեղ),
Մանուել Պետրոսյան՝ 11 (69-րդ տեղ),
Մամիկոն Ղարիբյան՝ 10 (104-րդ տեղ),
Ռոբերտ Հովհաննիսյան՝ 9,5 (120-րդ տեղ),
Տիգրան Հարությունյան՝ 9,5 (127-րդ տեղ):
Կանանց մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչներից լավագույն արդյունքը ցույց է տվել Էլինա Դանիելյանը։ 17 մրցախաղից հետո նա վաստակել է 10,5 միավոր և զբաղեցրել է 14-րդ տեղը՝ արժանանալով 2000 դոլար պարգևավճարի:
Էլինան 2,5 միավորով է զիջել աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած ղազախ Բիբիսարա Ասաուբաևային:
Կարծիքներ