ՄՅՈՒ-ն ջախջախեց Բորնմուտին, Արսենալը չկարողացավ հաղթել Նյուքասլին
Անգլիայի Պրեմիեր-լիգայի 19-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել է «Նյուքասլին»։ Հանդիպումն ավարտվել է 0-0 հաշվով։ Այս մասին գրում է Armsport.am֊ը։
«Արսենալը» ԱՊԼ մրցաշարային աղյուսակի առաջին հորիզոնականն է զբաղեցնում։ Արտետայի թիմը 17 խաղից հետո 44 միավոր է վաստակել։
Օրվա մյուս խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունել է «Բորնմուտին» և 3-0 հաշվով հաղթանակ է տարել։ Մանկունիացիների կազմում հաշիվը բացել է Կառլոս Կազեմիրոն, Լյուկ Շոուն 49-րդ րոպեին երկրորդ գնդակն է հեղինակել, իսկ Մարկուս Ռեշֆորդը խաղավարտին ձևակերպել է հանդիպման վերջնահաշիվը։
ՄՅՈՒ-ն ԱՊԼ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականն է զբաղեցնում։
Կարծիքներ