Բնակավայրերի անվտանգությունը՝ առաջին հերթին. «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ
«Սյունիքի մարզի արեւելյան սահմանների սահմանազատման եւ սահմանային ռեժիմի կարգավորման հարցն առաջնային նշանակություն ունի ոչ միայն անվտանգության, այլեւ տեղի բնակիչների իրավունքների պաշտպանության առումով: Ադրբեջանական կողմը միտումնավոր սահմանային հենակետեր է կառուցում հայկական բնակավայրերին առավելագունս մոտ գտնվող կետերում՝ տեսանելի վայրերում կամ բարձունքների վրա: Շատ դեպքերում դրանք տեղադրվում են GPS-ով տեղորոշած սահմանային գծերի վրա:
Լինելով շատ մոտ հայկական գյուղերին՝ ադրբեջանական սահմանային հենակետերն ահռելի մեծ հոգեբանական ազդեցություն են ունենում հայկական բնակավայրերի բնակիչների վրա: Ըստ էության, ադրբեջանական կողմը հենց այդ նպատակով էլ հայկական բնակավայրերի մոտ իրականացնում է հենակետերի կառուցման ինտենսիվ աշխատանքներ, որտեղ առավելագույնս տեսանելի բարձրության վրա տեղադրվում են ադրբեջանական դրոշներ...»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կարծիքներ