ԱՀԿ-ն գնահատել է աշխարհի չափահաս բնակչության մեծ մասի համար պատվաստումների արժեքը
Աշխարհի չափահաս բնակչության մեծ մասի համար COVID-19-ի դեմ պատվաստումն ապահովելու համար 2022 թվականին կպահանջվի շուրջ 45 մլրդ դոլար: նչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին ճեպազրույցում ասել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
«Մեր գնահատմամբ՝ հաջորդ տարի մեզ պետք կգա լրացուցիչ 35 մլրդ դոլարից 45 մլրդ դոլար` աշխարհում չափահասների մեծամասնությունը պատվաստելու համար», - ասաց նա:
Գործադիր տնօրենը հավելել է, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում կորոնավիրուսի ավելի շատ դեպք է գրանցվել, քան համաճարակի առաջին 6 ամիսների ընթացքում ՝ չնայած պատվաստանյութերի առկայությանը: Միևնույն ժամանակ, բնակչության իմունիտետի համար անհրաժեշտ է պատվաստել աշխարհի չափահաս բնակչության մեծ մասին, որի համար անհրաժեշտ կլինի ավելացնել պատվաստանյութերի արտադրությունը:
Կարծիքներ