Գիտնականները Հիմալայներում վտանգավոր ճեղքվածք են հայտնաբերել
Գիտնականները Նեպալի հարավարեւելյան մասում վտանգավոր ճեղքվածք են հայտնաբերել։ Այն կարող է ուժեղ երկրաշարժի պատճառ դառնալ այդ խիտ բնակեցված տարածաշրջանում, հաղորդում է «Հանրամատչելի մեխանիկա»-ն։
Այդ հայտնագործությունը Կանադայի Ալբերտի համալսարանի հետազոտողներն արել են, երբ այդ շրջանում նավթ էին փնտրում։ Նման վտանգավոր ճեղքվածքի առկայությունն, ըստ հետազոտողների, վկայում է երկրաշարժի ռիսկի մեծ հավանականության մասին։
Հարկ է նշել, որ Հիմալայները գոյացել են ժամանակակից Նեպալի շրջանում Եվրասիական եւ Հնդկական սալիկների բախման արդյունքում։ Այս տարածաշրջանը հանդիսանում է սեյսմիկ անկայուն տարածաշրջան։ Այսօրվա դրությամբ Հնդկական սալիկը տարեկան 5 սմ արագությամբ տեղաշարժվում է դեպի հյուսիս-արեւելք։ Այս տարածաշրջանում վերջին 20 տարում տեղի է ունեցել 2 խոշոր երկրաշարժ՝ 2004-ին եւ 2006-ին, որոնց հետեւանքով զոհվել է ավելի քան 360 000 մարդ։
Կարծիքներ