Վրաստանը թույլ չի տա, որ Սաակաշվիլին միջամտի ընտրություններին. ԱԳՆ

Վրաստանը թույլ չի տա, որ Սաակաշվիլին միջամտի ընտրություններին. ԱԳՆ

Եթե Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին փորձի միջամտել սպասվելիք ՏԻՄ ընտրություններին, հարցը կքննարկվի ուկրաինական կողմի հետ։ Այս մասին ասել է Վրաստանի արտգործնախարար Դավիթ Զալկալիանին, հայտնում է Aliq.ge-ն։

Այս հայտարարությունը Զալկալիանին արել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի` Վրաստան պաշտոնական այցի ֆոնին: Սաակաշվիլին Վրաստանը լքել է 2013-ի նոյեմբերին և դրանից հետո չի վերադարձել: Նախկին նախագահը ներքին հետախուզման մեջ է: 2015-ին նա կորցրել է Վրաստանի քաղաքացիությունը և գրեթե վեց տարի է՝ Ուկրաինայի քաղաքացի է: Սահակաշվիլիի կողմից հիմնադրված նախկին իշխող` «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը ներկայումս համարվում է Վրաստանի ամենամեծ ընդդիմադիր ուժը: Այս ընթացքում տարբեր առիթներով Սաակաշվիլին բազմիցս է խոստացել վերադառնալ, ասել է, որ վայելել ու վայելում է ժողովրդի մեծամասնության վստահությունը:

«Այլ երկրի գործերին միջամտությունը` ներառյալ ընտրական օրենսդրության խախտումը, բնականաբար, անընդունելի է: Այս մասին մենք ասացինք մեր ռազմավարական գործընկերոջը: Այս քայլն ընդունված է դիվանագիտական ​​պրակտիկայում», — ասել է նախարարը: Ըստ նրա` չնայած այն հանգամանքին, որ անցյալ տարի Վրաստանը խորհրդակցությունների համար Ուկրաինայից հետ էր կանչել իր դեսպանին, շփումներն ու հարաբերությունները ուկրաինացի գործընկերների հետ չեն խզվել:

Վրաստանը հայտարարեց իր դեսպանին հետ կանչելու մասին` 2020-ի մայիսին, այն բանից հետո, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Սաակաշվիլիին նշանակեց Ուկրաինայի ազգային բարեփոխումների խորհրդի գործադիր կոմիտեի ղեկավար: Դեսպան Շարաշենիձեն գրեթե մեկ տարի չէր վերադառնում Կիև: Ինչպես նշել է Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը, գլխավորն այն է, որ երկրի օրենսդրությունը չխախտվի:

Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները 2021-ի աշնանն են: Այս ընտրությունները առանձնահատուկ նշանակություն կունենան, քանի որ արտահերթ ընտրությունների ճակատագիրը, որը վեց ամիս ընդդիմության հիմնական պահանջն էր, կախված կլինի դրանց արդյունքներից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում