ԵԱՏՄ-ում թվային փոխակերպման մասով աշխատանքային խումբ է ստեղծվում
Օգոստոսի 20-ին Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին թվային փոխակերպման հարցերի մասով բարձր մակարդակի աշխատանքային խմբի (ԲՄԱԽ) ձևավորման վերաբերյալ որոշում է կայացվել: Խմբի ստեղծման հիմնական նպատակը Միությունում Տվյալներ շրջանառության վերաբերյալ համաձայնագրի մշակումն է:
«Աշխատանքային խմբի ստեղծումը կարևոր և անհրաժեշտ գործիք է ԵԱՏՄ-ում թվային փոխակերպման մասով համաձայնեցված որոշումների և մոտեցումների մշակման համար: Գլխավորապես խոսքը գնում է Տվյալների շրջանառության վերաբերյալ համաձայնագրի մասին:
Աշխատանքային խումբը թույլ կտա առավել օպերատիվ մշակել և ընդունել միասնական սկզբունքներ՝ Միության շրջանակներում տվյալների արդյունավետ փոխանակման համար»,- նշեց ԵՏՀ ՏՀՏ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Գեղամ Վարդանյանը:
Տվյալների շրջանառության վերաբերյալ համաձայնագրից զատ, ԲՄԱԽ-ի խնդիրը կլինի նաև թվային օրակարգի առաջնահերթ ուղղությունների իրականացման, տնտեսության ճյուղերի, ապրանքների շուկաների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի թվային փոխակերպման, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրների տարածքում թվային ենթակառուցվածքի զարգացման մասով մոտեցումների մշակումը:
Աշխատանքային խումբը կգլխավորի ԵՏՀ ՏՀՏ Ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների հարցերով նախարար Գեղամ Վարդանյանը: ԲՄԱԽ-ի կազմի մեջ կընդգրկվեն անդամ երկրների լիազորված մարմինների ղեկավարները կամ ղեկավարների տեղակալները, որոնք պատասխանատու են տնտեսության ճյուղերի թվային փոխակերպման մասով ծրագրերի մշակման ու իրականացման համար:
ԲՄԱԽ-ին կից նախատեսվում է ստեղծել փորձագիտական ենթախմբեր, որոնց մեջ կընդգրկվեն Միության երկրների շահագրգռված պետական իշխանության մարմինների և բիզնես համայնքների ներկայացուցիչները:
Աշխատանքային խմբի քննարկմանը ներկայացված առաջին հարցը կլինի ԵԱՏՄ-ի շրջանակներում Տվյալների շրջանառության ընդհանուր սկզբունքների ու կանոնների վերաբերյալ համաձայնագրի նախագիծը:
Կարծիքներ