Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել, որը ծածկել է հարակից բնակավայրերը

Ինդոնեզիայում հրաբուխ է ժայթքել, որը ծածկել է հարակից բնակավայրերը

Ինդոնեզիայի Ճավա կղզում ժայթքել է Մերապի հրաբուխը,- հաղորդում է Associated Press-ը:

Վաղ առավոտից հրաբխի խառնարանից մոխրի հսկայական սյուն է բարձրանում, որը հարակից մի քանի բնակավայր է ծածկել: Լավայի ժայթքում նկատվել է առնվազն յոթ անգամ: Հրաբխից 5 կիլոմետր շառավղով բնակվող մարդկանց իշխանությունները հորդորել են լքել տները։
 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում