Տաճարում 76-ամյա հնդիկ քահանան մանկահասակ աղջիկների է բռնաբարել

Տաճարում 76-ամյա հնդիկ քահանան մանկահասակ աղջիկների է բռնաբարել

Դելիում դատարանը ցմահ ազատազրկման է դատապարտել 76-ամյա քահանային, որը հարձակվել է 7 և 9 տարեկան երկու աղջիկների վրա և հենց տաճարում բռնաբարել նրանց,- գրում է The Times of India-ն: 

Բացի ցմահ ազատազրկումը, Վիշվա Բանդհուն բռնաբարության համար տուգանվել է 50 000 ռուփիով, իսկ զոհերին ահաբեկելու համար՝ 10 000 ռուփիով: Նաև որպես փոխհատուցում, յուրաքանչյուր աղջկա համար պարտավորվել է վճարել՝  750 հազար ռուփի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում