Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սարավան-«Զանգեր», Գնդևազ-Ջերմուկ հատվածներում բուք է

Վարդենյաց լեռնանցքը փակ է, Սարավան-«Զանգեր», Գնդևազ-Ջերմուկ հատվածներում բուք է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Փակ է Վարդենյաց լեռնանցքը։

Նոյեմբերյան-Իջևան, Վանաձոր-Ալավերդի, Վանաձոր-Դիլիջան և Ստեփանավանի տարածաշրջանի ավտոճանապարհները, Դիլիջանի և Սպիտակ ոլորանները, Ջերմուկի խաչմերուկից դեպի Գնդևազ գյուղ և դեպի Սարավան - «Զանգեր» կոչվող հատվածը, Սյունիք գյուղից դեպի «Զանգեր» կոչվող հատվածը և «Մեղրու սար» կոչվող հատվածը փակ են կցորդիչով բեռնատարների համար:

Լոռու մարզի և Արթիկի տարածաշրջանի ավտոճանապարհները, Երևան-Սևան 24-39-րդ կմ (բուք), Վեդի - Լանջառ, Ալափարս - Չարենցավան, Շիրակի մարզի Ամասիա – Բերդաշեն ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Արագածոտնի, Արարատի և Գեղարքունիքի մարզերում տեղում է ձյուն։
Վարդենյաց լեռնացքում, Արագածի տարածաշրջանում, Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում, Գնդևազ-Ջերմուկ ավտոճանապարհին բուք է:

Սարավան- «Զանգեր» կոչվող հատվածում և Թալինի տարածաշրջանում մառախուղ է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում