Պարսատիկը շուտով ընդգրկվելու է Օլիմպիական մարզաձևերի մեջ․ Ֆեդերացիայի նախագահ

Պարսատիկը շուտով ընդգրկվելու է Օլիմպիական մարզաձևերի մեջ․ Ֆեդերացիայի նախագահ

Շատերը, երևի թե, դեռևս չգիտեն, որ Հայաստանում նոր ֆեդերացիա է հիմնադրվել․ Պարսատիկի ազգային ֆեդերացիա, և շատերը, երևի թե, չեն էլ պատկերացնում պարսատիկը՝ որպես մարզաձև։ Իսկ այն, արի ու տես, որ շուտով ընդգրկվելու է Օլիմպիական խաղերի մարզաձևերի ցանկում։ 

Ֆեդերացիայի գործունեության, նպատակների, մեր երկրում այս նոր սպորտաձևով զբաղվելու հնարավորությունների և շատ այլ հարցերի մասին ArmSport-ը զրուցել է ֆեդերացիայի նախագահ Արսեն Հովակիմյանի հետ։

-Ե՞րբ է հիմնադրվել ֆեդերացիան։

-Ֆեդերացիան հաստատումը ստացել է սեպտեմբերի 27-28-ին։ Այն հասարակական կազմակերպություն է, որը հաստատում է Պետռեգիստրը։ Այս սպորտը Հայաստանում ու տարածաշրջանում նորություն է, բայց ամբողջ աշխարհում մեծ տարածում ունի ու շուտով ընդգրկվելու է Օլիմպիական մարզաձևերի ցանկում։

-Այս ֆեդերացիան հիմնադրելը Ձե՞ր մտահղացումն է եղել։

-Այո՛։ Երբ Սպորտի նախարարությունը դեռ առանձին էր, նախկին երկու նախարարներն ինձ առաջարկել էին զարգացնել նետաձգությունը Հայաստանում։ Մենք ֆեդերացիա ունենք, ուղղակի 1999 թվականից արդյունք չունենք։ Հետո որ իրավիճակը խառնվեց, որոշեցի ինքս նախաձեռնել Պարսատիկի ֆեդերացիայի ստեղծումը, որովհետև այն ուժեղ սպորտ է, ու չէի ուզում, որ մեր Հայաստանը հետ մնար աշխարհից։ Պարսատիկի առավելությունը նաև նրանում է, որ երբ տղաները մարզվում են, բանակ զորակոչվելուց հետո 60%-ով պատրաստի զինվոր են լինում, որովհետև գիտեն՝ ինչպես կրակել, հասկանում են ժամանակի ու տարածության զգացողությունը։ Եթե կարողանաք պարսատիկով կրակել, հետագայում ժամանակակից զենքերով կրակելու խնդիր չեք ունենա։ Սա նաև զարգացնում է աչքի մկաններն ու օգնում բարելավել տեսողությունը։ Բայց եթե նույնիսկ օպտիկական ակնոց եք դնում, էլի խնդիր չկա, կարող եք զբաղվել այս սպորտով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում