Անկարգություններից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Սպիտակ տան ևս 4 աշխատակից

Անկարգություններից հետո հրաժարականի դիմում է ներկայացրել Սպիտակ տան ևս 4 աշխատակից

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի 4 բարձրաստիճան պաշտոնյա հրաժարական է տվել Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների պատճառով: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան մի պաշտոնյայի և իրավիճակին ծանոթ աղբյուրի:

Գործակալության տվյալներով՝ հեռանալու մասին որոշում կայացրել են Սպիտակ տան՝ Աֆրիկայի հարցերով ԱԱԽ ավագ տնօրեն Էրին Ուոլշը, պաշտպանության ոլորտի քաղաքականության հարցերով ավագ տնօրեն Մարկ Վանդրոֆֆը, մասսայական ոչնչացման զենքի հարցերով ավագ տնօրեն Էնթընի Ռուգերրոն և Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի գործերով ավագ տնօրեն Ռոբ Գրինուեյը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ զբաղեցրած պաշտոնները լքել են ԱՄՆ կրթության և տրանսպորտի նախարարները։

Անկարգությունների պատճառով հրաժարական է տվել նաև Ռուսաստանի և Եվրասիայի հարցերով Թրամփի խորհրդական Ռայան Թուլին և Սպիտակ տան ևս 4 աշխատակից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում