Չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի երկու համայնքում և Մարտունիում
Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի կողմից չպայթած ռազմամթերքի վնասազերծում է նախատեսվում Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքների տարածքում, ինչպես նաև Մարտունիում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը.
«Պայթյուններ լսելու դեպքում խնդրում ենք խուճապի չմատնվել։ Պարզաբանումների համար կարող եք զանգահարել ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոն»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարծիքներ