2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս երեք երկրի հետ. ԱԳՆ խոսնակ
Գլոբալ մասշտաբով փոխշահավետ կապերի ընդլայնման և զարգացման նպատակով 2023 թվականին Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել ևս երեք երկրի՝ Տրինիդադ և Տոբագոյի, Սաուդյան Արաբիայի և Բոտսվանայի հետ։
Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Այժմ այն երկրների թիվը, որոնց հետ Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ ունի, 182 է»,- նշել է նա։
Կարծիքներ