Բայդենը հետաձգել է Կապիտոլիումի գրոհի տարելիցին նվիրված ելույթը

Բայդենը հետաձգել է Կապիտոլիումի գրոհի տարելիցին նվիրված ելույթը

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, սպասվող վատ եղանակի պատճառով, հետաձգել է իր նախընտրական ելույթը, որն ի սկզբանե նախատեսված էր Դոնալդ Թրամփի կողմնակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի երրորդ տարելիցի կապակցությամբ։ Այդ մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ 


Ժողովրդավարության և ազատության համար շարունակվող պայքարի մասին խոսելու համար Բայդենը խորհրդանշական կերպով ընտրել է Փենսիլվանիայի Վելի Ֆորջ քաղաքը, որտեղ 18-րդ դարի վերջում, Անկախության պատերազմի ժամանակ, հանգրվանել էր մայրցամաքային բանակը՝ Ամերիկայի առաջին նախագահ Ջորջ Վաշինգտոնի գլխավորությամբ:

Բացի դրանից, ելույթը համընկել է 2021 թվականի հունվարի 6-ի իրադարձությունների տարելիցի հետ, երբ ԱՄՆ-ի այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները ներխուժեցին Կապիտոլիում՝ փորձելով խափանել ընտրություններում Բայդենի հաղթանակի հաստատումը Կոնգրեսի կողմից: 

Տեղեկատվության համաձայն՝ Բայդենի ելույթի հետաձգումը պայմանավորված է ԱՄՆ-ի արեւելյան ափին սպասվող ձմեռային փոթորկով։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում