Անհրաժեշտ է շարունակել ռազմական օգնություն տրամադրել Կիևին. Ստոլտենբերգ

Անհրաժեշտ է շարունակել ռազմական օգնություն տրամադրել Կիևին. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ անհրաժեշտ է շարունակել ռազմական օգնություն տրամադրել Կիևին։ Այս մասին նա խոսել է ուկրաինական կողմի խնդրանքով գումարված ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստից հետո։

«Մենք պետք է շարունակենք Ուկրաինային մատակարարել սարքավորումներ և զինամթերք, որն անհրաժեշտ է ռուսական ներխուժումից պաշտպանվելու համար: Սա կենսական նշանակություն ունի Ուկրաինայի՝ պայքարը շարունակելու ունակության համար»,- ասել է նա։

Ստոլտենբերգը նաև նշել է, որ Ռուսաստանի հատուկ գործողության մեկնարկից ի վեր եվրոպական երկրներն «աննախադեպ ներդրում» են կատարել Ուկրաինայի պաշտպանության գործում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում