Հունաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Հունաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել

Հունաստանում 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Աթենքի համալսարանի սեյսմոլոգիական լաբորատորիան։

Ցնցումները գրանցվել են Կրետե կղզու մոտ գտնվող ծովային տարածքում՝ Ռեթիմնոն քաղաքից 50 կիլոմետր, Գավդոս կղզուց 15 կիլոմետր հեռավորության վրա։

Օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Փլուզումների և տուժածների մասին տեղեկատվություն չի հաղորդվում։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում