Երևանի Արցախի պողոտայում ավտոմեքենա է այրվել

ՀՀ ԱԻՆ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 23-ին, ժամը 00:49-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Արցախի պողոտայում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արտաշատի խճուղում՝ օղակաձև շրջադարձի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 01։04-ին, մարվել՝ 01։26-ին։
Այրվել է «Mercedes-Benz CLS» մակնիշի ավտոմեքենան
Կարծիքներ