Հայտնի է Նավալնիի ախտորոշումը
Ալեքսեյ Նավալնիի հիմնական ախտորոշումը նյութափոխանակության խանգարումն է, որը հրահրել է արյան շաքարի կտրուկ անկում, ասել է Օմսկի թիվ 1 հիվանդանոցի գլխավոր բժիշկ Ալեքսանդր Մուրախովսկին:
«Նախօրեին մենք անցկացրեցինք նյութերի քիմիական և տոքսիկոլոգիական ուսումնասիրություն: Այսօր վստահաբար կարող եմ ասել, որ նրա արյան մեջ թունավոր նյութեր չեն հայտնաբերվել», - ավելացրել է նա:
Փորձագետները, սակայն, շարունակում են հետազոտություններ անցկացնել: Արդեն հաստատվել է, որ հիվանդը չի ունեցել ինսուլտ, սրտի կաթված կամ վարակիչ հիվանդություններ՝ ներառյալ կորոնավիրուս: Այժմ հակակոռուպցիոն հիմնադրամի հիմնադիրը գտնվում է կոմայի մեջ։ Նրա վիճակը ծանր է:
Կարծիքներ