Յոթ մարդ է զոհվել Աֆղանստանի կրոնական դպրոցում իրականացված պայթյունի հետեւանքով
Աֆղանստանի արեւելյան Հոսթ նահանգի կրոնական դպրոցում իրականացված պայթյունի հետեւանքով զոհերի թիվը հասել Է յոթի, տուժել Է 15 մարդ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտարարել Է անվտանգության մարմինների մի աղբյուր:
Ավելի վաղ հաղորդվել Էր մեկ զոհվածի եւ 17 տուժածի մասին:
Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ներքին գործերի նախարարության տեղեկատվության համաձայն, կրոնական դպրոցում ձեռքի նռնակ Է պայթել: Մի քանի օր առաջ Քաբուլի Ադղահ մզկիթի մերձակայքում տեղի Էր ունեցել պայթյուն:
«Թալիբան» շարժման աղբյուրը ՌԻԱ Նովոստիին հայտնել Է, որ պայթյունի զոհ Է դարձել 12 մարդ, տուժել Է 32-ը: Աֆղանստանի ժամանակավոր կառավարության ՆԳ նախարարության ներկայացուցչի խոսքով՝ միջադեպից հետո ձերբակալել են ինը մարդու: Պայթյունի պատասխանատվությունն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:
Կարծիքներ