Պատգամավոր Ծովինար Վարդանյանը մասնակցել է «Կին պատգամավորների ֆորումին»

Պատգամավոր Ծովինար Վարդանյանը մասնակցել է «Կին պատգամավորների ֆորումին»

«Միջխորհրդարանական միության 144-րդ վեհաժողովի շրջանակներում ՀՀ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը մասնակցել է «Կին պատգամավորների ֆորումին»:


ֆեյսբուքյան իր էջում հայտնելով այս մասին, նա նշել է, որ քննարկվել է «Խաղաղ գործընթացների վերաիմաստավորում և վերասահմանում կայուն խաղաղության ապահովման նպատակով» բանաձևի նախագիծը:

Քննարկման ընթացքում մասնակիցներն ընդգծել են խաղաղության ապահովման և կոնֆլիկտների լուծման գործընթացներում կանանց ներգրավվածության կարևորությունը»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում