Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը հերթական ոսկե մեդալն է նվաճել աշխարհի գավաթում
Կահիրեում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության երրորդ փուլային մրցաշարում Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացատկի վարժության եզրափակիչում նվաճեց հաղթողի կոչումը։
Այս մասին հայտնում են ՀՀ մարմնամարզության ֆեդերացիայից՝ նշելով, որ Հայաստանի առաջատար մարմնամարզիկը վաստակեց 14.983 միավոր։
Աշխարհի գավաթի հերթական փուլային մրցաշարում 4 մարմնամարզիկով ներկայացած Հայաստանի թիմը ևս երկու մեդալ նվաճել էր նախորդ օրը. Վահագն Դավթյանն օղակների վարժության ոսկե մեդալակիր, Հարություն Մերդինյանը՝ նժույգ թափեր վարժության արծաթե մեդալակիր։
Արթուր Դավթյանը կմասնակցի նաեւ ազատ վարժության եւ պտտաձողի վարժությունների եզրափակիչներին։
Կարծիքներ