Սպիտակ տունը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության ակտիվները սառեցվելու են մինչև Ուկրաինային հասցված վնասի փոխհատուցումը
Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը Սպիտակ տանը հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում հակամարտությունը և իրավիճակը Նիգերում Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Իտալիայից և Ֆրանսիայից գործընկերների հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։
«Քանի որ այսօր նշվում է Ուկրաինայի Անկախության օրը, [հանդիպման] մասնակիցները պատրաստակամություն են հայտնել օգնել Ուկրաինային։ Ազգային անվտանգության օգնականներն ընդգծել են, որ Ռուսաստանի ինքնիշխան ակտիվները, որոնք գտնվում են իրենց երկրների իրավասության ներքո, կմնան սառեցված, քանի դեռ Ռուսաստանը չի վճարել Ուկրաինային պատճառված վնասը»,- ասված է բանակցությունների արդյունքներով տարածված հայտարարության մեջ։
Կարծիքներ