Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է, Գորիսի ավտոճանապարհներին՝ մառախուղ
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Աբովյանի (Չարենցավանի հատված), Հրազդանի, Սևանի, Գավառի, Մարտունիի, Վարդենիսի, Ճամբարակի, Դիլիջանի, Աշտարակի, Ապարանի, Արագածի, Ստեփանավանի, Եղեգնաձորի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի, Գորիսի, Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արարատի, Թալինի, Անիի, Արթիկի տարածաշրջաններում՝ ձնախառն անձրև։ Իջևանի և Նոյեմբերյանի տարածաշրջաններում անձրև է տեղում։
Սիսիանի տարածաշրջանի ավտոճանապարհներին և Ստեփանավանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։
Գորիսի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 40 մետր։
Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, իսկ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։
Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:
Կարծիքներ