Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանում կայացած միջազգային մրցաշարում
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը 7 մեդալ է նվաճել Վրաստանի Գորի քաղաքում կայացած միջազգային մրցաշարում, որից 3-ը՝ ամենաբարձր հարգի են:
Այս մասին հայտնում են բռնցքամարտի ֆեդերացիայից՝ նշելով, որ պատվո հարթակի ամենավերին աստիճանին են կանգնել՝
63,5 կգ քաշային Արթուր Մկրտչյանը,
67կգ քաշային Արես Հակոբյանը,
80 կգ քաշային Համլետ Ադամյանը։
48 կգ քաշային Հովհաննես Հարությունյանը, 67 կգ քաշային Արման Միսկարյանը և 71 կգ քաշային Գարիկ Անթանոսյանը նվաճել են արծաթե մեդալ:
Եվս 4 հայ բռնցքամարտիկ արժանացել է բրոնզե պարգևի։
Կարծիքներ