YouTube-ը պարզաբանել է Վլադիմիր Սոլովյովի ալիքների արգելափակման պատճառը
YouTube-ը հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի ալիքների արգելափակումը բացատրել է որպես վիդեոհոսթինգի օգտագործման պայմանների խախտում։
«Մենք արգելափակել ենք Վլադիմիր Սոլովյովի ալիքները՝ YouTube-ի օգտագործման պայմաններով սահմանված սահմանափակումները շրջանցելու համար»,- այս մասին հայտնել են YouTube-ից՝ պատասխանելով «Ինտերֆաքս» գործակալության հարցին։
Ավելի վաղ Սոլովյովն իր թելեգրամյյան ալիքում հայտնել էր, որ YouTube-ն արգելափակել է իր հիմնական և պահեստային ալիքները։
Կարծիքներ