Հնդկական Ասամ նահանգում կփակեն իսլամական դպրոցները. ընդդիմությունն այս քայլը որակել է հարձակում մուսուլմանների վրա
Հնդկական Ասամ նահանգը, որը ղեկավարում են «Բհարաթիա ջանաթա պարտի» իշխող կուսակցության անդամները, օրենք է ընդունել, որի համաձայն իսլամական դպրոցները փակվելու են, հայտնում է Reuters-ը:
Նահանգի իշխանությունները հայտարարել են, որ իսլամական դպրոցները (մեդրեսե) անորակ կրթություն են ապահովում:
Ընդդիմադիր քաղաքական գործիչներն այս որոշումը քննադատել են՝ հայտարարելով, որ այն արտացոլում է երկրի կառավարության հակամուսուլմանական վերաբերմունքը, որի կրոնական մեծամասնությունը կազմում են հինդուիստները:
Նշվում է, որ ըստ ընդունված օրենքի՝ նահանգում ապրիլին կփակեն 700-ից ավելի պետական կրոնական դպրոցներ, հայտնել է նահանգի կրթության նախարար Հիմանթա Բիսվա Սարման:
«Մեզ մուսուլմանական համայնքում ավելի շատ պետք են բժիշկներ, ոստիկաններ, պաշտոնյաներ եւ ուսուցիչներ, քան իմամներ»,- իր որոշումը պարզաբանել է Սարման:
Ընդ որում՝ ընդդիմադիր քաղաքական գործիչներն այս քայլն ընդունել են որպես հարձակում մուսուլմանների վրա:
Գործակալությունը նաեւ նշում է, որ երեքշաբթի 100-ից ավելի պաշտոնաթող պետծառայողներ եւ դիվանագետներ երկրի ամենախոշոր նահանգ Ուտար Փրադեշի իշխանությանը կոչ են արել չեղարկել մուսուլմանների դեմ ուղղված նոր օրենքը, որը քրեականացնում է հարսնացուի հարկադիր կրոնական ծեսը
Կարծիքներ