Լուկաշենկոն կորոնավիրուսն անվանել է Բարձրյալի պատիժ
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ուշադրությունն ուղղում է էկոլոգիայի կարեւորության վրա, որպեսզի մարդկանց կյանքի եւ առողջության համար լավ պայմաններ ապահովվեն: Այս պատճառով երկրում ծավալվել է էլեկտրաէներգիայի օգտագործման արշավ տարբեր ոլորտներում, ներառյալ տրանսպորտում եւ շենքերի ջեռուցման մեջ: Պետության ղեկավարն այս մասին հայտարարել է այսօր՝ Մինսկում շփվելով «Գորիզոնտ» հոլդինգի աշխատանքային կոլեկտիվի ներկայացուցիչների հետ, փոխանցում է ԲԵԼՏԱ-ն:
«Իմ ուղերձում ես հիշատակեցի էլեկտրամոբիլների մասին, բայց գլխավոր ուղերձն այն է, որ Բարձրյալը, հավանաբար, կորոնավիրուսով մեզ պատժել է, քանի որ մենք բնությանն ուղղակի բիրտ կերպով ենք վերաբերվում: Եթե բնության հետ ներդաշնակություն չունենանք, մենք անառողջ կլինենք, իսկ մեր երեխաները աղքատ կլինեն»,- ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նա նշել է, որ մի շարք եվրոպական երկրներում արդեն ժամկետներ են որոշվել, թե երբ են փողոցներից անհետանալու ներքին այրման շարժիչներով ավտոմեքենաները: «Մենք դա ավելի վաղ անելու հնարավորություն ունենք, եւ մենք դա կանենք»,- վստահ է բելառուս ղեկավարը:
Կարծիքներ