Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն առաջիկա երկու օրերի ընթացքում

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները կհանդիպեն առաջիկա երկու օրերի ընթացքում

Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը պլանավորվում է անցկացնել առաջիկա երկու օրերի ընթացքում։

Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Էմիր Աբդոլահիանին։

Իրանի արտաքին գործերի նախարարը նշել է, որ այս պահին ընթանում են վերջնական քննարկումները բանակցությունների վայրի և ժամկետների շուրջ։ Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարությունն այս տեղեկությունը դեռևս չի մեկնաբանել։

Ինչպես մարտի 23-ին հաղորդել էր Սաուդյան Արաբիայի տպագիր գործակալությունը, Իրանի և Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են հանդիպել մոտակա ժամանակահատվածում, իսկ Իրանի արտաքին գործերի նախարարն ավելի վաղ հայտարարել էր, որ պատրաստվում է Սաուդյան Արաբիայի իր գործընկերոջ հետ հանդիպել չեզոք տարածքում։ Նա նշել էր, որ Թեհրանը Էր Ռիադին կառաջարկի երեք երկիր, որոնք կարող են կազմակերպել հանդիպումը։

Սաուդյան Արաբիան և Իրանը մարտի 10-ին պայմանավորվել էին վերականգնել դիվանագիտական հարաբերությունները և վերսկսել դեսպանատների աշխատանքը երկու ամսվա ընթացքում։ Երկու երկրների ներկայացուցիչները մի քանի օր բանակցություններ էին վարել Պեկինում, որոնց արդյունքներով հրապարակվել էր եռակողմ հայտարարություն այն մասին, որ Իրանն ու Սաուդյան Արաբիան կվերականգնեն դիվանագիտական հարաբերությունները։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում