Այս օրերին անգարները միայն արևից կարող են պաշտպանել
Երեկ երեկոյան հայկական հեռուստալրատվամիջոցներում և համացանցում ներկայացված՝ Տավուշի հատվածում հակառակորդի ոչնչացված անօդաչու թռչող սարքերի մնացորդները ներկայացնող կադրերը նորից հունից հանեցին սահմանից այն կողմ գտնվողներին.
կեսգիշերին մոտ նրանց հախուռն առաջխաղացումը դրա վկայությունն է...
Միայն պատկերացնել կարելի է, թե ինչպիսի իրարանցում է առաջացրել այդ միջադեպի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարության պաշտոնական մեկնաբանությունը:
Հակառակորդ երկրում այդպես էլ չեն կարողանում հաշտվել իրավիճակի, և ամենակարևորը՝ ժամանակի փոփոխության հետ....
Ինչպես նաև չեն կարողանում հասկանալ, որ մեր օրերում՝ համակարգչային կառավարմամբ քիչ թե շատ կարևոր ռազմական տեխնիկա ունի որոշակի բնութագրումներ, որոնք կարող են դրսևորվել նաև հեռակառավարման միջոցով....
Իսկ առանձին ռազմավարական նշանակության զինատեսակներ այսպես կոչված՝ «հիշողության բլոկ»-ում ունեն խնամքով քողարկված՝ ծայրահեղ դեպքերում իրագործման ենթակա՝ «ինքնաոչնչացում» գործառույթ:
Դժվար չէ պատկերացնել ինչ կկատարվի այդ պետությունում, երբ խորը թիկունքում, հարմարեցված անգարներում խնամքով պահպանվող թանկարժեք և ժամանակակից առանձին զինատեսակներում՝ գործարկման նախնական որևէ հրահանգի լիակատար բացակայության պայմաններում, նշված գործառույթը հիշեցնել տա իր մասին...
Ձոնիկ Մարգարյան
Կարծիքներ