Հայաստանում 2020-ին ինտենսիվ այգիների տարածքները 2019-ի համեմատ աճել են 10 անգամ

Հայաստանում 2020-ին ինտենսիվ այգիների տարածքները 2019-ի համեմատ աճել են 10 անգամ

Հայաստանում 2020 թվականին ինտենսիվ այգիների տարածքները 2019-ի համեմատ աճել են 10 անգամ։ Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«2019 թվականին 2018-ի համեմատ ինտենսիվ այգիների տարածքներն աճել էին 2,5 անգամ։ Իսկ 2020 թվականին 2019-ի համեմատ ՀՀ-ում ինտենսիվ այգիները մոտ 10 անգամ աճել են՝ 53 հեկտարից դառնալով 518 հեկտար։ Իհարկե, այս ծավալները դեռ այն ծավալները չեն, չնչին են։ Մեր խնդիրն այն է, որ եթե երկրաչափական պրոգրեսիայով չենք կարողանում աճել, գոնե շատ էական տեմպերով աճենք, որպեսզի արդեն քառանիշ կամ հնգանիշ թվերով լինեն մեր ինտենսիվ այգիները»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։ 

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ասաց, որ այգիներն արդեն սկսել են բերք տալ։

Միաժամանակ, վարչապետը հավելեց, որ նախորդ տարի գյուղատնտեսական արտադրանքի արտահանումն աճել է 2 տոկոսով, սակայն դրանից ստացված ֆինանսական միջոցների ծավալն աճել է ավելի քան 30 տոկոսով: «Սա ինտենսիվ այգիներից ստացված բերքի արդյունքն է»,- նկատեց կառավարության ղեկավարը:  

Հետևեք մեզ նաև Տելեգրամում