ԱՀԿ-ում հնարավոր են համարում, որ COVID-19-ը Չինաստանում սկսել է տարածվել 2019 թվականի հոկտեմբերին. WSJ
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները չեն բացառում, որ նոր կորոնավիրուսն սկսել Է Չինաստանի տարածքում տարածվել 2019 թվականի հոկտեմբերին, այլ ոչ թե դեկտեմբերին, ինչպես պնդում Էին ավելի վաղ: Այդ մասին փետրվարի 10-ին հայտնել Է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչների:
Թերթի տվյալներով՝ ԱՀԿ-ի միջազգային պատվիրակությանը հաջողվել Է պարզել, որ 2019 թվականի հոկտեմբերին Կենտրոնական Չինաստանի տարածքում հոսպիտալացվել Է 92 մարդ՝ ախտանիշերով, որոնք համանման են կորոնավիրուսի հարուցած հիվանդության դեպքում դիտվող ախտանիշերին: Առողջապահության ոլորտի չինացի մասնագետները հետագայում կատարել են այդ հիվանդների կորոնավիրուսի նկատմամբ հակամարինների առկայության թեստավորում, որը բոլոր դեպքերում բացասական արդյունք Է տվել:
Իրենց հերթին ԱՀԿ-ի փորձագետները կարծում են, որ կատարված թեստերի արդյունքները կարող են չարտացոլել իրական պատկերը, քանի որ ժամանակի ընթացքում հիվանդների մոտ հակամարմինների պաունակության մակարդակը կարող իջնել մինչեւ այն աստիճան, երբ դրա հայտնաբերումը հնարավոր չի թվում:
«Անհրաժեշտ Է կատարել լրացուցիչ հետազոտություններ»,- մեջբերում Է թերթը կենդանախտային վարակների (որոնք մարդուն են փոխանցվում կենդանիներից) եւ պարենային անվտանգության գծով միջազգային փորձագիտական խմբի ղեկավար Պիտեր Բեն Էմբարեկի խոսքը: Ինչպես նշում Է The Wall Street Journal-ը, ԱՀԿ-ի մասնագետները համապատասխան հարցում են հղել Չինաստանի իշխանություններին՝ 2019 թվականի հոկտեմբերին Կենտրոնական Չինաստանում հսպիտալացված հիվանդներից վերցված արյան նմուշների լրացուցիչ ստուգում կատարելու նպատակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ