Հրազդան քաղաքի հեռուստաաշտարակի մոտակա սարում մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել

Հրազդան քաղաքի  հեռուստաաշտարակի մոտակա սարում մոտ 10 հա խոտածածկույթ է այրվել

Հոկտեմբերի 7-ին, ժամը 00։33-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի երկաթգծի մոտակայքում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է հեռուստաաշտարակի մոտակա սարում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:55-ին, մարվել՝ 03:17-ին: Այրվել է մոտ 10 հա խոտածածկույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում