Անկեղծ զարմացա, որ էս տաղավարը շինթույլտվություն է ստացել. Վիկտոր Մնացականյան (լուսանկարներ)
Հարգելի ճարտարապետա-քաղաքաշինական բլոկի պատասխանատուներ նախ անկեղծ զարմացա, որ էս տաղավարը շինթույլտվություն ա ստացել, ժամանակին առաջարկ էի արել իր տեղում սիրուն ծաղկանոց անեինք (փոխարենը վարձակալին քաղաքում համարժեք այլ տեղ տրամադրելով) և բնականաբար հարակից մայթը լայնացնենք, որ մեքենաները 2-3 շարք չկանգնեին, բայց խնդիրը էդքան դրանում չի այլ, որ Կոմպոզիտորների տան տեղը Կենտրոնում եզակի բարձրադիր դիրք ունեցող ճարտարապետական կոթողներից ա ու հատկապես երբ Պուշկին փողոցից բարձրանում ես միանգամից աչքի ընկնում իրա վեհությամբ! Փոխանակ հակառակը ավելի ընդգծենք էտ շենքը օրինակ գիշերները ֆասադը ֆանտաստիկ լուսավորենք ու աստիճաների բազրիք-ճաղաշարը փոխենք ու մի հատ գեղարվեստական որոշում տանք, էլ չասեմ որ կողքի սուպերմարկետը աջ հատվածը սարքել ա բացօթյա պահեստ! Բայց լավ, տվել-տվել եք ախպեր, հիմա ամենակարևորը' հուսամ ինձ ընդամենը Թվաց, որ ուզում են երկրորդ հարկ կառուցեն...
Վիկտոր Մնացականյանի ֆեյսբուքյան էջից
Կարծիքներ