Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը Աջափնյակ վարչական շրջանում խախտումներ չի հայտնաբերել
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խումբը կրկնայցեր է կատարել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանում, դրանց արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել: Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից:
Տեսչական մարմնի աշխատակիցները բենզինի ու գազի լցակայաններում, ինչպես նաև շինանյութի առևտրի կետերում տնտեսավարողներին ցուցումներ են տվել՝ գործունեության տարածքում գտնվող վճարման տերմինալների հարևանությամբ փակ աղբամաններ, անձեռոցիկներ և ախտահանիչներ տեղադրելու վերաբերյալ:
ՇՎՏՄ-ն առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում շարունակում է մշտադիտարկումներ իրականացնել պարետի՝ օգոստոսի 18-ի N 253 որոշման համաձայն:
Տեսչական մարմինը շարունակում է մշտադիտարկում իրականացնել Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում:
Կարծիքներ