Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ ձորը սահելու վտանգ է եղել

Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ ձորը սահելու վտանգ է եղել

Փետրվարի 17-ին, ժամը 12։38-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծաղկահովիտ գյուղի գերեզ­մանատան ճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց․ առկա է ձորը սահելու վտանգ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Գ․) դուրս են բերել ճանապարհի երթևեկելի գոտի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում