Պորտուգալիան հաղթել է Լյուքսեմբուրգին. Ռոնալդուին 6 գոլ է մնում համաշխարհային ռեկորդի հասնելու համար

Պորտուգալիան հաղթել է Լյուքսեմբուրգին. Ռոնալդուին 6 գոլ է մնում համաշխարհային ռեկորդի հասնելու համար

ԱԱ-2022-ի ընտրական փուլի A խմբի հերթական տուրում Պորտուգալիայի հավաքականը մրցակցի հարկի տակ 3-1 հաշով հաղթել է Լյուքսեմբուրգի ընտրանուն։ Հատկանշական է, որ առաջինը գոլի հեղինակ են դարձել տանտերերը։ Պորտուգալացիները հաշիվը հավասարեցրել են առաջին կեսին ավելացված 2-րդ րոպեին՝ Ժոտայի հարվածից հետո:

Երկրորդ կեսում Կրիշտիանու Ռոնալդուն առաջ է մղել իր թիմին։ Երրորդ գնդակը խփել է Պալինյան։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում