Թուրքիայում ԻՊ անդամ լինելու մեջ կասկածվող 6 իրաքցի է ձերբակալվել
Թուրքիայի հյուսիսային Սամսուն նահանգում Իրաքի քաղաքացիություն ունեցող 6 անձ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Սամսունի ահաբեկչության դեմ պայքարի նահանգային վարչության օպերատիվ խմբերը «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության անդամների հայտնաբերման ուղղությամբ Իլքադըմ և Թեքքեքյոյ շրջաններում համաժամանակյան օպերացիա են իրականացրել:
Ձերբակալվածները կասկածվում են ԻՊ-ի անդամ լինելու մեջ:
Նշվում է, որ վերոնշյալ անձանց բնակության վայրերում իրականացված հետախուզական աշխատանքների արդյունքում օպերատիվ խմբերը թվային միջոցներ են առգրավել։
Կարծիքներ