Բրազիլիայի նախագահը Հռոմում կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

Բրազիլիայի նախագահը Հռոմում կմասնակցի G20-ի գագաթնաժողովին

Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարոն հոկտեմբերի 30-31-ը կմասնակցի Հռոմում կայանալիք G20-ի առաջնորդների գագաթնաժողովին: Այս մասին ուրբաթ հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Բացի նախագահ Ժաիր Բոլսոնարոյի [G20- ի առաջնորդների գագաթնաժողովին] ներկա գտնվելուց, ԱԳՆ -ն հաստատել է էկոնոմիկայի նախարար Պաուլո Գուեդեսի և արտգործնախարար Կառլոս Ալբերտ [Ֆրանկո] Ֆրանսայի մասնակցությունը», - ասվում է նախագահի աշխատակազմի կայքում: «Բրազիլիան ասոցիացիայի անդամ է իր հիմնադրման օրվանից՝ 1999 թվականին, և այն կղեկավարի 2024 թվականին»,- հիշեցնում է մամուլի ծառայությունը։

Սա երկրորդ խոշոր միջազգային միջոցառումն է, որին Բոլսոնարոն, որը հրաժարվում է պատվաստվել կորոնավիրուսային վարակի դեմ, մտադիր է անձամբ մասնակցել: Այս տարվա սեպտեմբերին նա ելույթ ունեցավ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում