Մինչև հաջորդ ձմեռ իրավիճակը Ուկրաինայի համար բարենպաստ զարգացում կունենա. Լլոյդ Օսթին
Ուկրաինայի շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ: Չնայած այս հանգամանքին, ԱՄՆ-ը կարծում է, որ մինչև հաջորդ ձմեռ իրավիճակը Ուկրաինայի համար բարենպաստ զարգացում կունենա:
Այս մասին ԱՄՆ Կոնգրեսի Սենատի զինված ուժերի հարցերով հանձնաժողովում լսումների ժամանակայսօր հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը:
Օսթինի կարծիքով, մինչև հաջորդ ձմեռ ուկրաինական ուժերը նշանակալից առաջընթաց գրանցելու հնարավորություն ունեն:
«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի նրանց տանք հաջողության հասնելու լավագույն հնարավորությունը»,- ասել է նա։
Կարծիքներ