Եվրո-2024-ի ընտրական փուլ. Խորվաթիան հաղթեց Թուրքիային

Եվրո-2024-ի ընտրական փուլ. Խորվաթիան հաղթեց Թուրքիային

Եվրո-2024-ի ընտրական փուլի 2-րդ տուրում Հայաստանի հետ նույն խմբում ընդգրկված Խորվաթիայի հավաքականն արտագնա խաղում 2:0 հաշվով հաղթեց Թուրքիայի թիմին: Խորվաթների կազմում երկու գոլ խփեց Կովաչիչը:

Խմբի մյուս խաղում Ուելսը նվազագույն հաշվով հաղթեց Լատվիային, գրում է armsport.am-ը։

Երկրորդ տուրից հետո D խմբի առաջատարը Ուելսի հավաքականն է 4 միավորով: Նույնքան միավոր ունի նաև 2-րդ տեղում գտնվող Խորվաթիան: Թուրքիան 3 միավորով 3-րդն է, Հայաստանն ու Լատիվան միավոր չունեն: Վերջին երկու հավաքականները մյուսների համեմատ մեկ խաղ պակաս են անցկացրել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում