Սուրեն Պապիկյանն ու Ավստրիայի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության հեռանկարները

Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռոբերտ Գերշներին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:
Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, և մաղթել հաջողություններ Հայաստանի ու Ավստրիայի միջև համագործակցության զարգացման գործում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ավստրիայի միջև պաշտպանության բնագավառում համագործակցության ներկայիս ընթացքն ու հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:
Կարծիքներ