Էդեգորը խնդրել է վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվել․ նա չի ընդգրկվել գավաթային խաղի հայտացուցակում

Էդեգորը խնդրել է վարձակալությամբ այլ ակումբ տեղափոխվել․ նա չի ընդգրկվել գավաթային խաղի հայտացուցակում

«Ռեալի» կիսապաշտպան Մարտին Էդեգորը ցանկություն է հայտնել վարձակալությամբ այլ թիմ տեղափոխվելու, հաղորդում է Marca-ն։

Աղբյուրի փոխանցմամբ՝ նորվեգացի կիսապաշտպանը դժգոհ է «արքայական» ակումբում իր դերից։ Նա չի հայտավորվել «Ալկոյանոյի» դեմ կայանալիք գավաթային խաղին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ պատճառը ֆիզիկական խնդիրներն են։

Էդեգորը ակումբին հայտնել է իր ցանկության մասին, որպեսզի այլ թիմում ավելի շատ խաղաժամանակ ստանա։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում