Հուլիսի սկզբին կմեկնարկի Գյումրիի Բարեկամության այգու ճարտարապետական լուծումների մշակման միջազգային մրցույթը
Հունիսի 24, 2020, Երևան: «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամը հուլիսի սկզբին կմեկնարկի Գյումրու Բարեկամության այգու ռեկրեացիոն ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումների մշակման միջազգային բաց մրցույթ:
Մրցույթը մաս է կազմում Գյումրիի համալիր զարգացման և վերականգման ծրագրի, որն իրականացվում է IDeA հիմնադրամի «Հայաստան 2020» նախաձեռնության շրջանակում: Վերականգնված այգին ոչ միայն կդառնա նոր հանրային վայր գյումրեցիների և քաղաքի հյուրերի համար, այլև բարեկամության և երախտագիտության խորհրդանիշ՝ ուղղված բոլոր այն երկրներին, որոնք 1988 թ.-ի ավերիչ երկրաշարժից հետո օգնության ձեռք մեկնեցին քաղաքի վերականգնմանը:
Մրցույթը հնարավորություն կընձեռի ներգրավել պրոֆեսիոնալների ամբողջ աշխարհից՝ մշակելու այգու ենթակառուցվածքի տարրերի ճարտարապետական լուծումներ: Ինչպես սկսնակ, այնպես էլ փորձառու մասնագետները կդառնան Հայաստանում առաջին ժամանակակից հանրային տարածքի ստեղծման համահեղինակներ և կօգնեն մշակել այգու ճարտարապետական դիզայնը:
Հայտերը կընդունվեն 2020 թ.-ի հուլիսի 1-29-ը: Մրցույթի նորություններին ծանոթանալու համար հետևեք այստեղ:
Կարծիքներ