Ինչ է լինում օրգանիզմի հետ, երբ օրական 10 հազար քայլ ենք անում
Դուք հավանաբար լսել եք, որ օրական 10 000 քայլ անելը դրական է ազդում առողջության վրա: Եկեք հասկանանք, թե, ի վերջո, ինչ է տեղի ունենում մեր օրգանիզմի հետ այդ ընթացքում:
1. Լավանում է սրտի աշխատանքը
Անգամ եթե օրական 1000 քայլ անեք, դա կօգնի խուսափել սիրտ-անոթային հիվանդություններից: Շարժումն օգնում է մկաններին ավելի արդյունավետորեն մղել արյունը դեպի անոթներ: Նվազում է սրտի կաթվածի ռիսկը:
2. Նվազում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը
Ինչպես հայտնի է՝ վատ խոլեստերինը կարող է թրոմբների առաջացման պատճառ դառնալ, իսկ ակտիվ շարժումն օգնում է այրել խոլեստերինն ավելի էֆեկտիվ:
3. Ավելի դրական եք մտածում
Օրական 10 հազար քայլը կծառայի ոչ միայն ֆիզիկական առողջության բարելավմանը, այլև հոգեկան:
Բանն այն է, որ շարժման մեջ մեր օրգանիզմն արտադրում է էնդորֆիններ: Բացի այդ, ֆիզիկական ակտիվությունը նվազեցնում է սթրեսի հորմոնը՝ կորտիզոլը: Արդյունքում՝ մարդն ավելի քիչ է նյարդային լարվածություն ապրում:
4. Ամրանում են ոսկորները
Քայլքն ու ֆիզիկական ակտիվության այլ տեսակները մարդու կմախքն ավելի ամուր են դարձնում եւ օգնում պայքարել օստեոպորոզի դեմ:
5. Այրվում են ավելորդ կալորիաները
Իհարկե, սա չի նշանակում, թե Դուք մեկ շաբաթում մի քանի կիլոգրամ կգցեք, սակայն կարող եք օրական 50 կալորիա այրել: Ավելի շատ ճարպ այրելու համար պետք է քայլքին ֆիզիկական վարժություններ ավելացնել:
Կարծիքներ